Ադրբեջանի Լերիքի շրջան բնակիչն իր երկրի իշխանություններին սպառնում է հանձնվել Հայաստանին: Այս մասին գրում է թալիշ բլոգեր Ազար Քազիմովը, հաղորդում է tallish.info-ն:
Մասնավորապես, Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը Facebook-ի իր էջում հայտարարություն է տեղադրել՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դրանում նա պատմում է, որ Լերիքի շրջանի գործադիր իշխանությունների ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի ճանապարհով իրենից խլել է հողատարածքը: Դրանից հետո նրան կանչել են ոստիկանության բաժանմունք և սպառնացել, որպեսզի որևէ բողոք չներկայացնի:
Հուսահատ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է, որ ստեղված իրավիճակից միակ ելքը Հայաստան տեղափոխվելն է, քանի որ, նրա խոսքով, Ադրբեջանում իր բողոքները, միևնույն է, ոչ ոք չի լսում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ