Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց, այդ թվում պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

Փետրվար 20,2017 13:21

Փաստացի ավտոմեքենա վարելու հմտություններ չունեցող անձին կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` 2 ոստիկանի:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մովսես Մանուկյանը վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չերքեզյանին, ով համոզել է իր միջոցով 145.000 դրամի կաշառք տալ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության պաշտոնատար անձանց` խոստանալով կազմակերպել քննությունների անխոչընդոտ հանձնումը և վարորդական իրավունքի վկայականի ստացումը: Մ. Մանուկյանը սկզբում համաձայնվել և պայմանավորվել է մի քանի օր անց հանդիպել, սակայն հետագայում մտափոխվել է և այդ մասին տեղեկացրել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը:

Այնուհետև, պայմանավորված օրը՝ 21.02.2016 թ.-ին, Մ. Մանուկյանը օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ԱԱԾ աշխատակիցներից ստացած համապատասխան գումարը փոխանցել է Ժ. Չերքեզյանին, ով իր ծանոթ Աշոտ Խաչատրյանի և ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արամ Օհանյանի միջոցով կաշառքը փոխանցել է ՀՀ ոստիկանության ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից Գևորգ Թադևոսյանին:

Վերջինս, սակայն, գումարը չի փոխանցել հիշյալ բաժնի պաշտոնատար անձանց, այլ, օգտագործելով նրանց հետ ունեցած անձնական կապերը, կազմակերպել է Մ.Մանուկյանի կողմից տեսական և գործնական քննությունների անխոչընդոտ հանձնումը: Մասնավորապես, Մ. Մանուկյանը տեսական քննության ժամանակ առանց հարցերին լիարժեք պատասխանելու գնահատվել է դրական և գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն ստացել: Գործնական քննության ընթացքում թեպետ Մ. Մանուկյանը ավտոմեքենան վարել է ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով, սակայն հաշվառման-քննական բաժնի տեսուչներ Արման Հարությունյանը և Հարություն Գրիգորյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները և առանց օրինական հիմքերի քննությունների արդյունքները գնահատել դրական: Արդյունքում, տեսական գիտելիքներ և փաստացի ավտոմեքենա վարելու գործնական հմտություններ չունեցող Մ. Մանուկյանը ստացել է <<B>> և <<C>> կարգերի վարորդական իրավունքի վկայական:

Այսպիսով, Ժ. Չերքեզյանի դրդչության արդյունքում Մ. Մանուկյանը իր վարորդական իրավունքի վկայականը ստանալու համար փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ Ա. Խաչատրյանը և Ա. Օհանյանը կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները` նշված գումարը պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց փոխանցելու համար, սակայն Գ.Թադևոսյանի կողմից այն վերջիններիս չփոխանցելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել։
Կատարած հանրորեն վտանգավոր արարքների համար Ժ. Չերքեզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Խաչատրյանին և Ա. Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Թադևոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Հարությունյանին և Հ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Օհանյանն ու Գ. Թադևոսյանը կալանավորվել են: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728