Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պատգամավոր ընտրվելու դեպքում Անահիտ Բախշյանը զբաղվելու է զինհաշմանդամների բուժման խնդրով (Տեսանյութ)

Փետրվար 20,2017 13:18

«Ամենադժվարն ինձ համար է լինելու նոր խոսք ասել, քանի որ նախորդ ինը տարում այնքան շատ բան եմ ասել, վախենում եմ կրկնվել: Բայց իմ ասելիքը լինելու է կրթության, սոցիալական ոլորտում խնդիրների բարձրաձայնումը»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առաջիկա ԱԺ ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված Անահիտ Բախշյանը:

Նա տեղեկացրեց, որ պատգամավոր ընտրվելու դեպքում իր խնդիրը լինելու է զինհաշմանդամների վերականգնողական գործընթացի ծրագիր ԱԺ ներկայացնելը. «Ապրիլյան պատերազմում ունեցանք նոր զինհաշմանդամներ՝ լուրջ խնդիրներով: Պարզվեց՝ չունենք կոմայի մեջ գտնվողին զուգահեռ ֆիզիոթերապեւտիկ բուժում տալու հնարավորություն, որը նրան հաշմանդամության չի տանի»:

Անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին՝ Անահիտ Բախշյանը համոզմունք հայտնեց, որ թրծված մանկավարժը կարող է դպրոց ղեկավարել, ուստի աշխատելու է այդ ուղղությամբ՝ ինչպե՞ս անել, որ այդպիսի ուսուցիչը դառնա տնօրեն, երբ չունի կապեր, հնարավորություններ եւ հանրապետական չէ: «Օրենքի բաց կա, որը ես լրացնելու եմ»,-վստահեցրեց տիկին Բախշյանը:

Նա նաեւ նկատեց, որ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակով է առաջադրվել՝ չլինելով կուսակցության անդամ. «Կուսակցությունը կարեւորել է կրթության բացերի խնդիրը: Որպեսզի իրենց թիմում ունենան մեկին, որը խնդրի լուծման համար կանի առաջարկներ, հրավիրել են ինձ լինել իրենց համամասնական ցուցակում»:

Այլ մանրամասները ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728