Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարին վարչական պատասխանատվության ենթարկելու դատարանի որոշումը կբողոքարկվի

Փետրվար 20,2017 11:04

2017 թ. փետրվարի 17-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքումյանի, հրապարակվեց «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Արմեն Միքայելյանի գործով դատարանի որոշումը»: Դատարանը, քննության առնելով Ա. Միքայելյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով վարչական պատասխանատվության ենթարկելու հայցը, որոշեց այն բավարարել՝ Ա. Միքայելյանին ենթարկելով վարչական պատասխանատվության՝ 100.000 ՀՀ դրամի չափով տուգանքով:

Կայացված որոշմամբ ՀՀ Վարչական դատարանը գտել է, որ նշված իրավախախտումները փոխկապակցված են այն իմաստով, որ հայցվորի կողմից վկայակոչվել է հավաքի բնականոն ընթացքը չխոչընդոտելու պարտականության չկատարումը, իսկ հաջորդ իրավախախտումը եղել է հավաքի բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության պահանջի չկատարումը: Այսինքն՝ այն հանգամանքը, որ պահանջվել է պահպանել հավաքի բնականոն ընթացքը, իր մեջ ներառում է նաև հավաքի բնականոն ընթացքի խախտման հանգամանքը:

Ըստ դատարանի՝ հավաքի բնականոն ընթացքը խախտվում է հավաքի մասնակիցների կողմից հակաօրինական վարքագիծ դրսևորելով, որոնք, ի թիվս այլնի, նաև խախտում են այլ անձանց իրավունքները և հասարակական կարգը: Արմեն Միքայելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը Վարչական դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի: Հիշեցնենք, որ Ա. Միքայելյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է Գևորգ Սարֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Այնուհետև, հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728