Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Փետրվար 20,2017 10:50

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը լրագրողներին հայտնեց, որ քվեարկության մեկնարկը տվել է ժամը 8-ին:

«Բոլոր տեղամասերն անխտիր բացվել են ժամը 8-ին: Ժամը 9-ին բացվեց նաեւ Շուշի քրեակատարողական հիմնարկի տեղամասը»,- ասաց նա:

Սրբուհի Արզումանյանը, անդրադառնալով Թալիշ գյուղի բնակիչներին, որոնք ապրիլյան պատերազմից հետո բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում, ասաց, որ նրանք իրազեկված են տեխնիկական հնարավորություններով ապահովվելու մասին: Կազմակերպական աշխատանքները կհոգա Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը:

Հիշեցնենք՝ հանրաքվեին մասնակցում են 104 միջազգային դիտորդներ աշխարհի 30 երկրներից, 103 տեղական դիտորդներ եւ 80-ից ավել զանգվածային միջոցների ներկայացուցիչներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728