Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելը եւս Արցախում է՝ երկուշաբթի՝ փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի համար: Aravot.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ Ադրբեջանի սեւ ցուցակին, որտեղ տեղ են գտնում այն անձինք, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ, եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը ձերբակալվել էր Բելառուսում, ապա արտահանձնվել Ադրբեջանին:
«Առաջիկայում մտադրված չեմ Բելառուս գնալ, նույնիսկ երբ իմ ու պարոն Լապշինի միջեւ տարբերությունն այն է, որ ես Ադրբեջանի սեւ ցուցակում չեմ: Թեեւ նրանք երբեմն ձեւացնում են, թե ով որ գալիս է այստեղ եւ ինչ-որ բան է ասում, ներառվում է այդ ցուցակում: Վերջին անգամ, երբ ստուգեցի, իմ անունը ներառված չէր, իսկ Լապշինի անունը կար: Եվ այս հիմքով մի բռնապետությունից մյուսը ձերբակալելու համար կասկածելի գործարք են կատարել նրան: Ես չեմ անհանգստանում ինձ համար, երբ քաղաքակիրթ վայր եմ այցելում, բայց քանի որ ես ոտքս հեշտությամբ չեմ դնի Ադրբեջան, միգուցե ինձ թույլ չտան, ես նաեւ չեմ փորձի այցելել Բելառուս»:
Հետաքրքրվեցինք, թե Ֆրենկ Էնգելն ինչ սպասումներ ունի հանրաքվեից, նա պատասխանեց. «Ակնկալում եմ մաքուր ընտրական գործընթաց: Մենք այստեղ ենք, որ դրան ականատես լինենք: Ես գնահատականներ չեմ տա, քանի դեռ արդյունքները չկան: Այս պահին ես հետաքրքրված եմ գործընթացով, մասնակցությամբ: Վաղը կիմանանք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ