Լրահոս
Օրվա լրահոսը

Քերին Մաք Դոնալդ. Պատիվ է Լեռնային Ղարաբաղում դիտորդական առաքելություն իրականացնելը

Փետրվար 20,2017 00:48

30 երկրներից 104 միջազգային դիտորդներ այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն փետրվարի 20-ին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԱՄՆ, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդը արդեն երրորդ անգամ է Արցախում. նա՝ որպես դիտորդ, արդեն մասնակցել է երկու ընտրությունների:

Aravot.am-ի հետ զրույցում նա, անդրադառնալով Ադրբեջանի սեւ ցուցակին, որում հայտնվում են այն անձինք, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ասաց. «Ամեն անգամ, երբ երկիրը թույլ չի տալիս քեզ մուտք գործել կամ քեզ թշնամի է դարձնում պարզապես այն պատճառով, որ մեկ այլ երկիր ես այցելել, դա շատ բան է ասում այդ երկրի մասին, ոչ ձեր: Այսպիսով՝ ես հետաքրքրված չեմ Ադրբեջան այցելելով»:

Դիտարկմանը, որ ոչ միայն Ադրբեջանն է այդ քաղաքականությունը վարում, օրինակ՝ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայտնի գործը, որը ձերբակալվել էր Բելառուսում եւ հետագայում արտահանձնվել Ադրբեջան, Քերին Մաք Դոնալդն ասաց. «Դա ինձ համար խնդիր չէ, աշխարհում շատ այլ վայրեր կան: Ճիշտն ասած, դա շատ անմիտ է: Կարծում եմ, անտեղի է: Կարծում եմ, որոշ երկրներ այցելելիս պետք է մի փոքր ավելի զգույշ լինեմ: Բայց դա նորմալ է. աշխարհը վտանգավոր տեղ է»:

Քերին Մաք Դոնալդի խոսքերով՝ իր համար պատիվ էր հրավիրված լինել Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն իրականացնելու. «Ես հետաքրքրված եմ տեսնել արդյոք վաղը անցնելու է այնպես, ինչպես նախորդ ընտրությունները, որոնք ես տեսել եմ: Այնուամենայնիվ, այս անգամ այլ գործընթաց է, եւ իմ հարցերն այլ են լինելու: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ տեղեկատվություն են մարդիկ ստացել, եւ արդյոք կուսակցական տեղեկատվություն է տարածվել, եւ արդյոք հեշտ է հասկանալ մամուլի լուսաբանումը: Ընտրատեղամասեր այցելելու առումով, ես ակնկալում եմ տեսնել մասնագիտական պահվածք, ինչպես նախորդ երկու ընտրություններին: Իրոք տպավորիչ էր տեսնել թե ինչպես են մարդիկ մասնակցում ընտրություններին եւ ինչպես են մարդիկ անցկացնում ընտրությունները: Մենք էլ ենք դասեր քաղում այս ընտրություններից. մենք տուն ենք գնում եւ պատմում ենք, թե ինչպես են այստեղ գործում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728