Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի Թագավորության պատվիրակները այցելել են Արցախի խորհրդարան

Փետրվար 19,2017 23:24

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին:

Խորհրդարանի նախագահը, կարևորելով հանրաքվեին միջազգային դիտորդների ներկայությունը, նշել է. «Մենք արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքվե և կարևորում ու հաշվի ենք առնում այն օբյեկտիվ գնահատականները, որոնք ներկայացվում են դիտորդների կողմից»:

Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է Բելգիայի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Սահմանադրության նախագծով նախատեսված կառավարման համակարգի առանձնահատկություններին և պետության գործունեության կարևոր ոլորտներում առաջարկվող փոփոխություններին:

Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728