Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ ներկայացուցիչները հատուկ նշանակություն են հաղորդում Արցախի Սահմանադրության հանրաքվեին. Աշոտ Ղուլյան

Փետրվար 19,2017 21:45

Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի  (ԵԽ) պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և Յարոմիր Շտետինային (Չեխիա) :

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ շատ ուրախ է Արցախի բարեկամներին տեսնել այստեղ ոչ միայն դժվարին օրերին, ինչպիսին նախորդ տարվա ապրիլն էր, այլև հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը կարևոր քայլ է կատարում:

«ԵԽ ներկայացուցիչները հատուկ նշանակություն են հաղորդում Արցախի Սահմանադրության հանրաքվեին»,-նշել  է Աշոտ Ղուլյանը:

Ֆրանկ էնգելը ևս երախտագիտություն է հայտնել ԱԺ նախագահին՝ ընդունելության համար և ընդգծել, որ այս անգամ իրենք լավ առիթով են Արցախում՝ այն է՝ Սահմանադրության հանրաքվեն:

Այնուհետև Եվրախորհրդարանի պատգամավորները ԱԺ նախագահին են առաջադրել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, նախագծում առաջարկվող կառավարման մոդելի և սահմանադրության նախագծի այլ դրույթներին վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դիտորդական առաքելության ընթացքում խորհրդարանականները կհավաքագրեն անհրաժեշտ նյութեր՝ հետագա գործունեության համար:

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728