Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Արզումանյան. Լապշինի գործը գուցեեւ ազդել է միջազգային դիտորդների ակտիվությանը

Փետրվար 19,2017 20:22

Արցախում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ լրագրողների եւ դիտորդների հետ հանդիպման ժամանակ կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանից հետաքրքրվեցին, թե ապրիլյան պատերազմի ընթացքում տուժած Թալիշ գյուղի բնակիչները ինչպես են իրացնելու իրենց իրավունքները:

Սրբուհի Արզումանյանը պատասխանեց. «Թիվ մեկ հարցն էր` ապահովել ընտրական իրավունքի հնարավոր իրացումը, առավել եւս` թալիշցիներին: Դա կազմակերպելու ենք Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում, Ալաշանի տեղամասում, որտեղ Թալիշ գյուղի մեծ մասն է կենտրոնացած: Ապահովվելու է նրանց մասնակցությունը նաեւԵրեւան քաղաքում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում»:

Մյուս հարցին, թե Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործը ազդե՞լ է իջազգային դիտորդների մասնակցության վրա, Սրբուհի Արզումանյանը պատասխանեց՝ ոչ, չի ազդել, գուցեեւ նպաստել է ակտիվությանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

                              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728