Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, չնայած ցուրտ եղանակին, Հյուսիսային պողոտան մարդաշատ էր: Հ.Յ. Դաշնակցության նախաձեռնությամբ, գրական ջերմ մթնոլորտում, բարձրակարգ երաժշտության ուղեկցությամբ տարբեր հեղինակներ ներկայացրեցին իրենց գրքերը:
Այնուհետև Մնջախաղի պետական թատրոնի դերասանների կողմից անցորդներին նվիրվեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության արժեքավոր հրատարակություններից՝ Վահան Հովհաննիսյան՝ «Մանդիլիոն», Վահան Նավասարդյան՝ «Չարենց հուշեր և խորհրդածություններ», Նիկոլ Աղբալյան՝ «Մտածումներ Հ.Յ.Դաշնակցության մասին», Ռուբեն Հովսեփյան՝ «Նռներ», «Որդան կարմիր», Մովսէս Պչաքճեան «Երկերու լիակատար ժողովածու», Աղվան Վարդանյանի «Ելք Երկրից» և շուրջ 30 անուն այլ գրքեր:
Կարդացեք նաև
Մեսրոպ Եսայան
ՀՅԴ Կազմակերպական լիազոր մարմնի անդամ, միջոցառման կազմակերպիչ