Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Արզումանյան. Նախորդ ընտրություններին բողոքներ չենք ունեցել

Փետրվար 19,2017 19:56

Արցախում վաղը նախատեսված սահմանադրական հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահից լրագրողները հետաքրքրվեցին, թե նախորդ ընտրությունների ժամանակ ինչ բողոքներ են եղել, եւ ինչ է արվել դրանք շտկելու համար:

Սրբուհի Արզումանյանը պատասխանեց. «Մենք պաշտոնական բողոքներ չենք ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ, բացառությամբ Ստեփանակերտի մեկ ընտրատարածքում վերահաշվարկի պահանջի: Որոշակի թերություններ էին արձանագրվել, որոնք վերահաշվարկի ժամանակ չեն հաստատվել, արդյունքում անփոփոխ են մնացել տվյալները: Առհասարակ բողոքները վերաբերվում են քարոզարշավի ընթացքին, հանրաքվեի պարագայում օրակարգային հարց չի դիտվում եւ հավասարապես հնարավորություն կա»:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին Արցախում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728