Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հանրաքվեին մասնակցում են միջազգային 104 դիտորդներ

Փետրվար 19,2017 19:37

«Լեռնային Ղարաբաղում անցկացվող յուրաքանչյուր ընտրություն նախորդի համեմատ առավել դրական է»,- փետրվարի 19-ին հայտարարեց ԼՂՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Երկուշաբթի կայանալիք հանրաքվեն Արցախում կայացած թվով երրորդ հանրաքվեն է. «Փետրվարի 20-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեին մասնակցելու հնարավորություն է տրվելու Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսին»:

Հանրապետությունը անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում՝ 11 ընտրատարածք, յուրաքանչյուրը 8-9 հազար ընտրողներով. «Կազմավորվել է 280 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներ, որոնցից մեկը Երեւանում, իսկ մեկը՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում»:

Սրբուհի Արզումանյանը նկատեց, որ տարիների հետ միջազգային հետաքրքրությունը Արցախի նկատմամբ ավելանում է. «Օրինակ՝ 1991 թվականին անկախության հանրաքվեին մասնակցում էր ընդամենը 40 դիտորդներ: Այսօր Սահմանադրության հանրաքվեին հրավիրված են եւ մասնակցում են 30-ից ավելի երկրների 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ, զանգվածային լրատվամիջոցների 80-ից ավել ներկայացուցիչներ: Այս հանգամանքը մեզ համար ե՛ւ ուրախալի է, ե՛ւ ամենակարեւորը՝ պարտավորեցնող»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

                                               

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728