Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախցին արդեն այսօր տրամադրված է, եւ վաղը գիտակցված գնալու է քվեարկության»

Փետրվար 19,2017 16:28

Երկուշաբթի՝ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Ղարաբաղյան կուսակցությունները շուրջ մեկ ամիս այո-ի եւ ոչ-ի քարոզչությունն են իրականացրել:

Ազատ հայրենիք եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները քարոզչությունը իրականացրել են համատեղ: Կենտրոնական շտաբի պատասխանատու Կարեն Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջին հերթին ցանկանում են պահել, այն ինչ ունեն. «Պետք է մեր Արցախը կայանա, մենք Արցախին ասում ենք այո: Միայն այն հանգամանքը, որ երեսունից ավել նորություններ կան Սահմանադրության այս տարբերակում խոսում է այն մասին, որ մենք ավելի խորն ենք մտածում մեր ապագայի մասին: Այս ապրիլյան դեպքերն էլ ցույց են տվել, որ միակ ճանապարհն այն է, որ տան տերը մեկը լինի»:

Կարեն Պետրոսյանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրները լուծելու համար ուժեղ իշխանություններ են պետք. «Ճիշտն ասած, մեր ժողովուրդն ամեն ինչ հասկանում է: Նույնիսկ 92 տարեկան մի կին մեր շտաբերից մեկում ասում է՝ «բալա՛, դու կգաս հետս, ես պետք է գնամ քվեարկություն անեմ, ձայն տամ»: Մեր ժողովուրդն արդեն այսօր տրամադրված է, եւ վաղը գիտակցված գնալու է քվեարկության»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728