«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան այսպես է արտահայտվել իր թիմակից եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը մեծագույն ֆուտբոլիստ է: Նա գերազանց է կարդում խաղը եւ այնքան հիանալի է վարվում գնդակի հետ, որ թվում է, թե ամեն ինչ անում է թեթեւ ու պարզ: Հենրիխը նպատակ ունի՝ օգնել թիմին: Ինձ անչափ հաճելի է խաղալ այդպիսի ֆուտբոլիստի հետ», – իսպանացու խոսքերը մեջբերում է Goal-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Daily Mail-ի
Կարդացեք նաև