Պրոֆեսիոնալ քիկբոքսինգի լեգենդ, Իտալիայում բնակվող Ջորջիո Պետրոսյանն այս գիշեր Մոսկվայի «Դինամո» մարզապալատում կայացած W5 վարկածով չեմպիոնական տիտղոսի համար հինգ ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Ռուսաստանցի Արտյոմ Պաշպորինին՝ նրանից վերցնելով գոտին:
Հայ մարզիկն ամբողջ մարտի ընթացքում գործում էր ագրեսիվ ու նպատակասլաց՝ ռինգում մրցակցին զրկելով ազատ տարածությունից եւ անընդհատ հարկադրելով մտածել պաշտպանվելու մասին, ինչը Պաշպորինի մոտ չստացվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ