Ռուսաստանաբնակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով արդեն աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը Երեւանի ժամանակով լուսադեմին Ցինցինատիում (ԱՄՆ) կայացած բռնցքամարտի երեկոյում միավորներով պարտվեց առաջին կիսամիջին կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Լեյմոնտ Պիտերսոնին:
Հետաքրքիր է, որ երեկոյի նախորդ օրը կայացած կշռման արարողությունը կասկածելի է թվացել կազմակերպիչների համար, քանի որ ըստ կշեռքի ցուցմունքի, թե Դավիթը, թե նրա մրցակիցը եւ թե երեկոյի մասնակից մեկ այլ բռնցքամարտիկ չեն տեղավորվել նորմայի մեջ: Եվ երբ փոխել են կշեռքը, ամեն բան նորմալ է եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Вести.ру-ի