Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի` Կանադայի բարձրագույն պարգևի արժանանալու մասին.
«Փետրվարի 17-ին Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, Ատոմ Էգոյանին շնորհեց Կանադայի ազգային շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար:
Ատոմ Էգոյանը նվիրված է երկրի երիտասարդ տաղանդների և բազմազան մշակութային դաշտի զարգացմանը: Մեր մշակութային գանձերից մեկը` որպես կինոռեժիսոր նա ձեռք է բերել միջազգային համբավ` միևնույն ժամանակ ամուր կապված մնալով Կանադայի հետ: Համայնքի, մեկուսացման, մեր կյանքում տեխնոլոգիայի դերի թեմաները կենտրոնական են նրա գերազանց ստեղծագործական գործունեության մեջ: Նվիրելով իր ժամանակը և տաղանդը` նա նաև դասավանդում է և հանդիսանում մշակութային միջոցառումների և կինոփառատոների ակտիվ մասնակից և ժյուրի: Նա նաև տաղանդավոր վիզուալ արտիստ է և թատրոնի ու օպերայի ռեժիսոր»:
Կարդացեք նաև
«պարապ տակառ» արտահայտութեան ծանօ՞թ էք, Հայաստան
կամ, մաքուր հայերէնով՝ պօշատամ
իր այդ շողշողուն շքանշանը թող զետեղի… հոն ուր արեւի երբէք չի շողար
եւ շնորհաւոր լինի իրեն,
եւ մանաւանդ իր շատ Հարգելի Տիկնոջ
Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա