Փետրվարի 19-ին, ժամը 01:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի թիվ 88 շենքի բակում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Սարկավագի փողոցի թիվ 90ա հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել՝ 02:15-ին:
Արտադրամասի խորդանոցում այրվել են մոտ 12 խմ փայտի կտորներ:
ՀՀ ԱԻՆ