Լրահոս
Օրվա լրահոսը

Ձիթապտղով աղցան

Փետրվար 19,2017 12:30

Աղցանների մեջ ձիթապտուղ հաճախ ենք օգտագործում: Ամենահայտնին, իհարկե, հունական աղցանն է, որում ձիթապտուղը յուրահատուկ համ է տալիս շատ ազգերի խոհանոցներին հատուկ լոլիկ-վարունգ-պանիր համադրությանը: Բայց այսօր առաջարկում եմ մի աղցան, որում ձիթապտուղը ոչ թե էպիզոդիկ դերով է հանդես գալիս, այլ գլխավոր հերոսն է:

Անհրաժեշտ մթերքները

Ձիթապտղի տեսականի- 2-3 բաժակ
Սոխ- 1 գլուխ
Սխտոր- 2 պճեղ
Ձիթապտղի յուղ- 3-4 ճաշի գդալ
Կիտրոն- 1 հատ
Չորացրած լոլիկ` ձեթի մեջ- 10-12 հատիկ (կարելի է փոխարինել նաեւ թարմ չերրի լոլիկով)
Չորացրած կանաչի (ուրց, հազրեվարդ կամ «պրովանսյան խառնուրդ»)- 1 ճաշի գդալ
Սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Թարմ կանաչի

Պատրաստման եղանակը

Այս աղցանի համար կարելի է վերցնել ցանկացած ձիթապտուղ: Նախընտրելի է վերցնել մի քանի տեսակի` կանաչ, սեւ, կալամատա: Խորհուրդ եմ տալիս վերցնել ոչ թե անկորիզ ձիթապտուղ, այլ կորիզով, եւ հանել կորիզները: Վստահեցնում եմ` անկորիզ ձիթապտուղը չունի այն համը, ինչ կորիզովը: Կորիզները հեռացնելը երկար ժամանակ չի խլի` դանակի տափակ մասով կամ բաժակով ուժեղ սեղմեք ձիթապտուղները` կորիզներն իրենք իրենց դուրս կգան:


Կորիզահան ձիթապտուղները լցրեք աղցանամանի մեջ, վրան լցրեք մանր կտրատած սոխն ու սխտորը: Քերիչով քերեք լավ լվացած կիտրոնի կեղեւը եւ կիտրոնի հյութի հետ միասին ավելացրեք աղցանի վրա: Ավելացրեք նաեւձիթապտղի յուղը, չոր եւ թարմ կանաչիները, եւ ըստ էության` ձեր աղցանը պատրաստ է: Սակայն ավելի համեղ դարձնելու համար կարող եք ավելացնել նաեւ լոլիկ` կամ երկու մասի բաժանած թարմ չերրի լոլիկ, կամ, որ ավելի համեղ կլինի` ձիթայուղի մեջ պահված չորացրած լոլիկ:

Բարի ախորժակ:


Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728