Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես՝ Դենիել Բլեյքս». բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի առաջին ֆիլմն արդեն էկրանին է (Տեսանյութ)

Փետրվար 18,2017 22:49

«Ես՝ Դենիել Բլեյքս» ֆիլմը բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ընթացքում ցուցադրվող 7 ֆիլմերից առաջինն էր: Ֆիլմի ռեժիսորը Քեն Լոուչն էր, որը այս ֆիլմի համար երկրորդ անգամ ստացել է «Կաննի» կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը:

Ֆիլմի գլխավոր հերոսը` Դենիել Բլեյքը, որին մարմնավորում է Դեյվ Ջոնսը, 59 ամյա հյուսն է, որը սրտի կաթվածի պատճառով չի կարողանում աշխատել: Հուսահատված դիմում է հիվանդության համար նպաստ տրամադրող կազմակերպության, բայց տեղի աշխատակիցները պնդում են, որ նպաստը ստանալու համար պիտի աշխատանք ունենա:

Չցանկանալով հանձնվել՝ հերոսը սկսում է աշխատանք փնտրել ու շարունակում է այցելել այդ կազմակերպություն՝ նպաստը պահանջելու նպատակով:

Երկար գործընթացի ժամանակ էլ Դենիելը հանդիպում է մի միայնակ մոր, որը երկու երեխաների հետ Լոնդոնից տեղափոխվել է Նյուքասլ ու ինքն էլ նպաստի համար դիմել է ու մերժվել: Դենիելը բարեկամանում է ընտանիքի հետ ու փորձում է հնարավորինս օգնել նրանց:

Երբ նպաստավորող կազմակերպությունը վերջնականապես մերժում է Բլեյքին, նա բարկացած ու վիրավորված, կազմակերպության պատին ներկով գրում է. Ես՝ «Դենիել Բլեյքս, պահանջում եմ իմ բողոքարկման օրը նախքան սովամահ լինելս»:

Բողոքարկման օրը Դենիելը գնում է դատարան ու հանդիպում իրավունքների իր պաշտպանին, որը վստահեցնում է, որ գործը միանգամայն կշահեն: Սակայն Դենիել Բլեյքը մահանում է հենց այդ օրն ու այդպես էլ չի կարողանում ներկայանալ իր բողոքարկմանը:

Նրա մահվան օրը Քեյթին՝ միայնակ մայրը, որին Դենիելն օգնում էր, կարդում է այն ելույթը, որը Բլեյքը գրել էր բողոքարկման ժամանակ ասելու նպատակով: Ելույթը բարօրության համակարգի՝ իրեն ու մյուսներին անտեսելու, վատ վերաբերվելու մասին է:

Ֆիլմը օրինակն է գրեթե բոլոր երկրներում առկա անտարբերության, որը սոցիալական կազմակերպությունները դրսևորում են անապահով ընտանիքների նկատմամբ, որոնց մի մասն այդպես էլ չի գիտակցում իր իրավունքները:

Չնայած «Ես՝ Դենիել Բլեյքս» ֆիլմը լուրջ խնդիրներ է վեր հանում, բայց հումորային դրվագների շնորհիվ դահլիճում ժամանակ առ ժամանակ լսվում էին ծիծաղի ձայներ:

Դերասանական խաղն ու շատերին ծանոթ իրավիճակը, որը շոշափվում էր ֆիլմում, հանդիսատեսին սկզբից մինչև վերջ կլանեց ու հասցրեց այն հաղորդագրությունը, որն ուզում էր:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728