«Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը («Հետքի» լուսանկարում), «Ա1+»-ին հայտնում է, որ ոստիկանները հետապնդում են իրեն ու մորը։
«Ես երեկ Երևանում եմ եղել, այդ ընթացքում ոստիկանության Արտաշատի բաժանմունքի աշխատակիցները գյուղ են եկել, 35 488 պետհամարանիշով մեքենայով կայանել են մեր տան առաջ, երկար սպասել, հետո շրջել են գյուղում, հարևանների տներ են մտել, հարցուփորձ արել»,- պատմում է Արսեն Սարգսյանը։
Նա համոզված է, որ այդպիսով իրավապահները փորձում են իրենց վրա ճնշում գործադրել։ Արսենի պատմելով՝ ինքն այդ ավտոմեքենան հիշում է նաև Արթուր Սարգսյանի կալանավորման օրվանից։ «Հաց բերող»-ի եղբայրը հիշեցնում է՝ Արթուրի ձերբակալման օրը ոստիկանները սպառնացել են իր հետ վարվել նույն կերպ, ինչ եղբոր՝ ձերբակալել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում