ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում բուք է:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Կարդացեք նաև
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն