Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակվում է Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։
Համաժողովի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր` փետրվարի 18-ին, հանդիպել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում ժամանակակից կրթական ծրագրերի իրականացման խնդիրները։ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում մեկնարկած նոր ծրագիրը, ըստ որի՝ զինծառայողներին հնարավորություն է տրվում ծառայության ընթացքում գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել նաև այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսին տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Կողմերը համակարծիք են եղել, որ պաշտպանական հարցերում կրթական բաղադրիչը պետք է կարևոր դերակատարում ունենա։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից գլոբալ մարտահրավերներին և դրանց դիմակայելու անհրաժեշտությանը։
Համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 18-ին աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Գերմանիայի, Սինգապուրի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ։
Կարդացեք նաև
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ