Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը

Փետրվար 18,2017 19:48

«Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ աահմանադրական հանրաքվեն դրա շարունակությունն է»,- թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր. «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն: Ելնում ենք այն բանից, որ նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ Մինսկի գործընթացի շրջանակում: Ընդ որում, մենք չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ելքը կարող է կախված լինել նշված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»:

Իսկ ավելի վաղ նման հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728