Ի պաշտպանություն «Սասնա ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանի երթի մասնակիցներն այսօր Ազատության հրապարակից երթով հասան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն այնտեղ հայտարարեց՝ կոչ են անում Արթուր Սարգսյանին դադարեցնել հացադուլը, որը շարունակվում է ավելի քան մեկ շաբաթ:
«Որովհետեւ Արթուրը մեզ պետք է, որ իր առաջնորդությամբ շարունակենք պայքարն ու հասնենք հաղթանակի: Բայց Արթուրը արդեն երկրորդ անգամ իր կյանքն ու առողջությունը դրել է մեր ժողովրդի, մեր հայրենիքի արժանապատվության զոհասեղանին: Արթուրը շատ լավ գիտի՝ ինչ է անում, մենք կոչ ենք անում նրան դադարեցնել հացադուլը, բայց բոլորս էլ գիտենք՝ ինչու է գնացել այս քայլին: Բոլորս պետք է ապացուցենք Արթուրին, որ իր հետ միասին այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտին: Տղաներ՝ Պավլի՛կ, Արա՛մ, Թաթո՛ւլ ու մնացածներ, բոլորիդ երդվում ենք, որ ձեր զոհաբերությունն իզուր չի գնացել ու ձեր հետ միասին հասնելու ենք հաղթանակի»,- հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը:
Հետո նա կոչով դիմեց ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին. «Այսօր առիթ է տրված ապացուցելու իրենց ազնվությունը, մինչեւ այս պահը, երբ Արթուրը երկրորդ անգամ կալանավորվեց, իմ իմանալով, երեք կուսակցություն իրենց խիստ դժգոհությունը հայտնեցին այդ առիթով… եթե ունեք ազնվություն ու ասում եք՝ ընդդիմանում եք այս վարչախմբին, առաջին քայլը, որ պետք է անեք, Արթուր Սարգսյանին ոչ միայն հացադուլից, այլեւ կալանավորումից դուրս բերելն է: Կոչ բոլոր հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին՝ Արթուր Սարգսյանն այսօր իններորդ օրը հացադուլի մեջ է՝ իր առողջական խնդիրներով հանդերձ: Առողջ մարդն իսկ հյուծվում է հացադուլի իններորդ օրը, իսկ Արթուր Սարգսյանի առողջություն ունեցող մեկի համար իննը օր հացադուլը համազոր է քսան- երեսուն օր հացադուլի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
այս պատմութեան մէջ այդ մարդուն վարքագիծը, սկիզբից ի վեր, ինքնասպանական է արդէն
. տվյալ հանգամանքներում ոստիկանական շղթան մեքենայով ճեղքելով, չափազանց բախտաւոր է որ գտնվում է մի երկրում ուր այդ պարագային իր վրա անմիջպէս կրակ չբացին ոստիկանները – որոնք այդ պահին ոչ մի կերպ չունէին գիտնալու թէ ան միայն հաց է փոխադրում.
ԵԹԷ իսկապէս միայն հաց էր փոխադրում… –
. երբ կալանքից դուրս ելաւ, հանրային ելոյթներով եւ օրինական պայմանների խախտումով, ամէն բան կատարեց, որ ետ վերադառնա բանտ
. հիմա ել՝ հացաթուլ
ոնց որ երկիրը պատանդ լինէր անոնց որոնք կյանքից զզված են, ուզում են միայն մեռնել, եւ հերոսական ելք մըն են փնտռում կյանքից
– բացի երբ որ ամենավերջին պահին, ընտանիքի հայրեր սպանելէ ետք, հանկարծ նախընտրեն իրենք ողջ մնալ… –