«Գուցե ժամանակի սղության պատճառով Սեյրան Օհանյանը չի ներկայացել այստեղ, բայց հրավիրված է եղել: Չեմ կարծում, թե նրան մոռացել ենք»,-ԵԿՄ համագումարի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Թեեւ Օհանյանը համագումարին ներկա չէր, Արմեն Սարգսյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի եւ նրա միջեւ գործակցությունը շարունակական է, այդ շփումը նաեւ ընկերական-բարեկամական է:
Պաշտպանության նախկին նախարարի վերջին հայտարարությունները Արմեն Սարգսյանը չմեկնաբանեց, քանի որ դեռ չի լսել դրանք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև