Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա Աջափնյակում մեծ կարողություններ ունի». Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված որդու մասին

Փետրվար 18,2017 18:12

«Կարծում եմ՝ նա Աջափնյակում մեծ կարողություններ ունի, եւ առհասարակ՝ քաղաքում ու մեր երկրում»,-ԵԿՄ համագումարի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով որդու՝ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական  շրջաններում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու փաստին:

Գալուստ Սահակյանը նշեց՝ դեմ է, որ որդիները քաղաքական գործիչներ դառնան, սակայն ապրիլի երկուսին քվեարկելու է Արման Սահակյանի օգտին:

«Մեր պատգամավորները նորից մեր քաղաքական ճամբարում են եւ ընտրություններից հետո՝ նայած տարածքներում ինչպիսի աշխատանք կկատարեն, կունենան նաեւ իրենց աշխատանքը»,- անդրադառնալով նաեւ ՀՀԿ ցուցակին՝ ասաց ԱԺ նախագահը:

Նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի՝ իշխանությանը դեմ լինելու  հայտարարությանն էլ Գալուստ Սահակյանը գնահատականներ չտվեց, ասաց որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի. «Երբ գնում ես ընդհանուր ընտրությունների, իշխանություն եւ ընդդիմություն չկա արդեն: Ընտրություններից հետո կպարզվի՝ ո՞վ է իշխանություն, ով՝ ընդդիմություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մի ֆիլմ եմ հիշում՝«Երկու տոմս ցերեկային սեանսի համար»:Այնտեղ մի կադր կար,ֆիլմի հերոսներից մեկը մտավ իրենց բնակարանը եւ տեսավ ընկերոջ կողակցին ու ասաց,-Այս տունը դարձավ հանրակացարա՞ն:Աստված փրկի ՀՀԿ-ին Հանրակացար գոյականից…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728