ԵԿՄ համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ վերընտրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը մեկնաբանեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան:
«Քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են՝ բոլոր ժամանակներում: Եթե ինքը քաղբանտարկյալների տեղը գիտեր, մի անգամ գոնե պետք է արտահայտվեր իր իշխանության ժամանակ: Մի քանի օրվա մե՞ջ եղան քաղբանտարկյալ»,-զարմանք արտահայտեց Մանվել Գրիգորյանը, ապա ընդգծեց, որ Սեյրան Օհանյանն իր մարտական ընկերն է:
«Նման մարդիկ «յադերնի նասիտելներ» են: Պետական պատասխանատու մարդիկ երբ սկսում են պետությունից դժգոհել, դժվարանում եմ հասկանալ: Այդ մարդիկ պետական անվտանգությունը գիտեն, գաղտնիքները…»,-անդրադառնալով Օհանյանի՝ իշխանությանը դեմ լինելու մասին հայտարարությանը, ասաց Մանվել Գրիգորյանը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ջարդելով-ծեծելով «վլաստափոխություն չի լինում», անհրաժեշտ է բնական սերնդափոխություն: ՀՀ անվտանգությանն առնչվող հարցին էլ ԵԿՄ նախագահն այսպես պատասխանեց. «Ծիտը որ ծիտ ա, եթե չուզենա իր ձագին, իր տունը պաշտպանել, ուզում է՝ պալատում ապրի, կգան ձեռքից կտանեն: Մեզանից է կախված երկրի անվտանգությունը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ