«Մենք մեր վրա չենք կասկածում, գիտենք ժողովրդի դիրքորոշումը»,-ԵԿՄ համագումարից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ ընտրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իր անունը չի ընդգրկվել ՀՀԿ նախընտրական ցուցակի բարձր հորիզոնականներում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նույն ընտրատարածքում առաջադրված է նաեւ Առաքել Մովսիսյանը, իրեն մրցակից չի՞ համարում: «Կարողա «Շմայսն» ավելի շատ ձայն հավաքի: Մենք ընկերներ ենք, մեր միջեւ ոչ մի կռիվ չկա»,-անկեղծացավ Սեյրան Սարոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ