Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվել. «Քուռակն էշից առաջ է ընկնում՝ գելերն ուտում են»

Փետրվար 18,2017 17:23

ԵԿՄ համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ վերընտրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն անդրադարձավ հարցին, թե ինչու համագումարին ներկա չէին Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ու ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, որոնք չվերընտրվեցին ԵԿՄ վարչության կազմում:

Մանվել Գրիգորյանն ասաց, որ նրանց համապատասխան հրավեր ուղարկվել է. «Չցանկացան մասնակցել, շարունակությունն իրենցից հարցրեք…Ուզո՞ւմ ես՝ քո խաթր  կանչեմ-բերեմ…»:

Անդրադառնալով պատգամավորներ Սեյրան Սարոյանի եւ Առաքել Մովսիսյանի՝ նույն ընտրատարածքում ընդգրկված լինելուն եւ իրար հետ հնարավոր մրցակցությանը՝ ԵԿՄ նախագահն ասաց. «Քուռակն էշից առաջ է ընկնում՝ գելերն ուտում են: Օրը կգա՝ կերեւա էլի…»:

Մանվել Գրիգորյանը նշեց, որ ՀՀԿ թեկնածուներից ոչ մեկի հնարավորությունները գնահատել չի ցանկանում. անգամ 17-րդ տեղում լինելով՝ իր «շանսը» չի ցանկանում գնահատել. «Նախագահն է որոշել, որ իմ անունը գրվի՝ գրվել է, երեխեքիս արեւ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728