«Եթե այդ հայտարարությունը լիներ իր իշխանության տարիներին, տրամաբանություն կտեսնեի, բայց երբեւէ չեմ լսել…: Ի՞նչ է նշանակում, որ իշխանության ներկայացուցիչն այլեւս իշխանության մեջ չէ, եւ հայտնվում են քաղբանտարկյալնե՞ր»,- այսօր ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Արձագանքելով Օհանյանի մեկ այլ հայտարարությանը, թե իր դեմ «արշավ» են սկսել, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Իշխանությունը նման հարցերով չի զբաղվում»:
Բաղդասարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ նախընտրական դաշինքների հնարավորությունները բավարար են: Ինչ վերաբերում է ՀՀԿ թեկնածուներին, Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ «տարածքային ցուցակների գնահատականը կտա հանրությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Քեզ էլ որ պաշտոնանկ անեն, կասես քաղբանտարկյալներ կան: Ինչ վերաբերում է հանրության գնահատականին, հանրությունը վաղուց թքած ունի ձեր վրա, թեև ինչ լկտի սուտ ուզեք հանրության անունից կներկայացնեք: