Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ` Վարդան Օսկանյանի որդու գործով

Փետրվար 18,2017 11:57

2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա. Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ`  փետրվարի 17-ին  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել  վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:

Փետրվարի 17-ին Ա. Օսկանյանը և Հ. Սիրադարյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մոսո says:

    // Ընկերները բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու սպառնալիքներով իր կամքին հակառակ ընկերոջը պահել են ավտոյի մեջ, պահանջելով վերցրածը հետ տա՜լ … // – Բա՜հ, բահա՜ո, ծանրագույն, ծայրագույն, ահավորագույն, չլսված ու չտեսնված (հնարավոր?) հանցանք է կատարվել էս հալալ – զուլալ, արդարագույն, օրինակելի ու ընդօրինակելի երկրի մեջ! Դրա հերն էլ դեպուտատ է ուզում ընտրվի՜ (կամ՝ որ ավելի շուտ ընտրվի – ինչ իմանաս?) Տաղանդների ու տաղանդավորներների պակաս չունենք, աստված դրանից բոլ – բոլ տվել ա էս բախտավոր ազգին…

  2. Հ.Շ. says:

    Մի այլ թերթում գրել են՝
    « Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ «1,5 միլիոն դրամի համար Վարդան Օսկանյանի որդին մարդ չէր առևանգի »։ »

    այսինք, նա կարող է որ մարդ առևանգի,
    եթէ աւելի մեծ գումար լինի

    lol

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728