«Հիմա ամեն ինչ էլ սպասելի է, անսպասելի ոչինչ չկա, այնպիսի բաներ են տեղի ունենում, որ չես կարող ոչինչ անել»,- օրեր առաջ այսպես պատասխանեց նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու մասին մեր հարցին։
Հիշեցնենք, որ Կարապետյանները եւ Աբրահամյաններն «Արտֆուդի» համասեփականատերերն են։ Կարապետյանը քաղաքական հարցերով այժմ չի զբաղվում․ «Ես ինձ կտրել եմ այդ ամենից ու տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում։ Հիմա մենակ գիրք եմ կարդում, ուրիշ նախասիրություններով եմ զբաղվում»։ Իսկ ընտրություննե՞րը, ոմանք իրենց փոխարեն որդիներին ասպարեզ բերեցին։ «Իմ դեպքում բացառվում է, տղաս չի սիրում քաղաքականությունը»։ Ասում են՝ Հովիկ Աբրահամյանն անմասն չէ ընտրություններից, թիմակիցներին ուղղորդում է դեպի ԲՀԿ՝ որդու հաղթանակն ապահովելու համար, Դուք կա՞ք այդ թիմում։ «Ես որեւէ թիմում չկամ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում