Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահների վարկանիշային աղյուսակում Օբաման 12-րդն է

Փետրվար 18,2017 11:43

Ամերիկացի պատմաբանները կազմել են ԱՄՆ բոլոր նախագահների վարկանիշային աղյուսակը, որում ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

C-SPAN հեռուստաալիքի տվյալներով, որը հենց կազմել է վարկանիշային աղյուսակը, Բարաք Օբաման իրեն լավ է դրսևորել տնտեսական կարգավորումներում, և այս կետով նա զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Ամենավատ ցուցանիշը Օբաման ցուցաբերել է կոնգրեսի հետ փոխհարաբերություններում (39-րդ հորիզոնական) և միջազգային հարաբերություններում (24-րդ հորիզոնական):

Վարկանիշային աղյուսակը գլխավորել են Աբրահամ Լինքոլնը, Ջորջ Վաշինգթոնը և Ֆրանկլին Ռուզվելտը: Աղյուսակից ընդհանրապես դուրս են մնացել Ջեյմս Բյուքենենը, Էնդրյու Ջոնսոնը և Ֆրանկլին Փիրսը:

Օբամային նախորդած Ջորջ Բուշ-կրտսերը զբաղեցրել է 33 հորիզոնականը. ըստ պատմաբանների՝ նա իրեն ամենավատը դրսևորել է միջազգային հարաբերություններում:

Վարկանիշային աղյուսակը կազմելու աշխատանքներին մասնակցել է 91 պատմաբան և ամերիկյան առաջատար համալսարանների այլ մասնագետներ: Նրանք նախագահներին 1-10 բալանոց (որտեղ 1-ը ամենաոչարդյունավետ, իսկ 10-ը՝ ամենաարդյունավետ) սանդղակով գնահատել են 10 ցուցիչներով, այդ թվում հասարակությանը համոզելու կարողություն, ճգնաժամի ժամանակ կառավարում, տնտեսական կարգավորում, բարոյական կերպար, կոնգրեսի հետ հարաբերություններ, օրակարգի ձևավորում, համընդհանուր արդարության ապահովում և նախագահի աշխատանքի ընդհանուր ցուցիչներ՝ ըստ ժամանակաշրջանի համատեքստի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728