ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը: Ըստ նախնական կանխատեսումների` դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ:
Հիմա ճշտում ենք դրա ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: