Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միգուցե պատահական չէ, որ ՀՀԿ համամասնական ցուցակը ղեկավարում է Վիգեն Սարգսյանը. «Ազգ»

Փետրվար 18,2017 11:28

Վարչապետ Կարեն Կարապետյանը չկա ցուցակում, նրան 4 տարվա անընդմեջ բնակության տեղեկանքը չեն տրամադրել, չնայած` Էդուարդ Շարմազանովն ասում էր, թե, միեւնույն է, նա լինելու է վարչապետի ՀՀԿ թեկնածուն: Բայց ե՞րբ, մինչեւ 2018 թվակա՞նն ընդամենը:

Այսինքն` ի՞նչ է դուրս գալիս. Սերժ Սարգսյանն, իրոք, գոնե սկզբի համար ոչ Ազգային ժողովի նախագահի, ոչ վարչապետի հավակնություն չունի փաստորեն (պատգամավոր պիտի ընտրվես, որ ԱԺ նախագահ դառնաս, վարչապետին էլ ընտրում է Ազգային ժողովը): Ի՞նչ է մնում` Հայաստանի նախագահի` սիմվոլիկ պաշտո՞նը, սա էլ միգուցե առանձնապես ցանկալի հեռանկար չէ:

Հավանաբար, եթե ՀՀԿ-ն նորից մեծամասնություն լինի, կամ ներշնչող թիվ ապահովի նոր Ազգային ժողովում, ՀՀԿ կուսակցության նախագահ լինելն ավելի բարձր պաշտոն է լինելու Հայաստանում: Իսկ ավելի հավանական է, որ նախապես ամեն ինչ մտածված է այնպես, որ ժամանակավորի ռեժիմն է միանալու ե՛ւ Ազգային ժողովի, ե՛ւ կառավարության համար: Չէ՞ որ գործող նախագահը 2018 թվականին, երբ կարձակվի կառավարությունը, ՀՀԿ մեծամասնություն լինելու պարագայում հանգիստ կարող է վարչապետ առաջադրվել, այդ է վկայում նաեւ այն հանգամանքը, որ ներկա վարչապետի թիմակիցներից շատ քիչ մարդ է լինելու նոր Ազգային ժողովում:

Միգուցե պատահական չէ, որ ՀՀԿ համամասնական ցուցակը ղեկավարում է Վիգեն Սարգսյանը, եւ սցենարներից մեկով նա եւս կարող է վարչապետ դառնալ: Համենայնդեպս, անցած տարվա նոյեմբերի 28-ին, «Ում է փոխանցվելու իշխանությունը» մեր հրապարակման մեջ, իշխանության անցնցում փոխանցման սցենարներից մեկը հենց այդ էինք համարել` գրելով. «…որ անցնցում իրականացվի նաեւ իշխանության հանձնումը այն միակ ժառանգորդին, որը կհայտածվի միայն 2018 թվականին: Դա կարող է լինել Վիգեն Սարգսյանը, Միքայել Մինասյանը, ինչու չէ` նաեւ Կարեն Կարապետյանը, նայած, թե ով կհաղթի ձեռնամարտում»: Այսինքն` սցենարները գրվում են հենց նրա համար, որ հետո գաղափարները կամ ընտրությունները հարմարեցվեն դրանց: Բայց ո՞վ է բացառում, որ 2018 թվականի նոր կառավարության վարչապետը Սերժ Սարգսյանը լինի:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728