Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ ընդերքում նավթի եւ գազի պաշարներ չկան». ի պատասխան Արթուր Բաղդասարյանի. «Ժողովուրդ»

Փետրվար 18,2017 11:08

«Ուզում եմ պատասխանատու ամբիոնից, որպես 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդ ասել, որ Հայաստանում ե՛ւ նավթի պաշարներ կան, ե՛ւ գազի պաշարներ կան, սա կարող է ձեզ համար արտառոց թվալ, բայց այդ նավթի եւ գազի պաշարները, որոնք բավականին խորը հեռավորության վրա են գտնվում, այդ նավթի եւ գազի պաշարները լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն»,- մի քանի անգամ ասել է Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ այդ գործընթացը իրենք կկազմակերպեն իշխանության գալու դեպքում:

Փորձեցինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից ճշտել՝ իսկապե՞ս Հայաստանի ընդերքը նավթի եւ գազի պաշարներով հարուստ է: Ընդերքի գործակալությունից անմիջապես հերքեցին ՀՀ-ում նավթի եւ գազի պաշարների առկայության մասին լուրերը: «ՀՀ ընդերքում նավթի եւ գազի պաշարների ուսումնասիրություններ կատարվել են դեռ ԽՍՀՄ տարիներից, սակայն հայտնաբերված պաշարներ չկան»,- փոխանցեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728