Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն՝ ոչինչ, որ օրենքը խախտվել է եւ ուղիղ մեկ տարի համագումար չի հրավիրվել. «Հրապարակ»

Փետրվար 18,2017 11:02

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանը, ով պատգամավորի թեկնածու է, «Ժառանգություն» կուսակցության մի խումբ անդամների եւ համակիրների` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված՝ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածուներին չգրանցելու մասին հայտարարությունը որակեց խիստ կասկածելի, քանի որ գրված չէ, թե կոնկրետ ովքեր են բողոքում։

Ինչ վերաբերում է վարչության ոչ լեգիտիմությանը, ապա ասաց, որ իր համար հիմք են հանդիսանում դեկտեմբերի վերջին եւ հունվարին տեղի ունեցած խորհրդի նիստերը․ «Առաջին նիստում լիազորեցին վարչության անդամներին՝ բանակցություններ սկսել քաղաքական դաշտում գործող ուժերի հետ, իսկ հունվարին համաձայնություն տվեցին, որպեսզի կուսակցությունն ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցի դաշինքով»։ Իսկ «Ժառանգության» համագումարը տեղի է ունենալու այս տարվա ապրիլին։ Փաստորեն՝ ոչինչ, որ օրենքը խախտվել է եւ ուղիղ մեկ տարի համագումար չի հրավիրվել։ Հիշեք անցյալ տարվա հունիսյան իրադարձությունները, երբ Հայաստանը գտնվում էր արտակարգ ռեժիմում, այդ պարագայում գնալ քաղաքական այնպիսի միջոցառման, ինչպիսին կուսակցության համագումարն է, հասարակության կողմից չէր ընկալվի, որովհետեւ ՊՊԾ գնդի իրադարձությունները, իսկ դրանից առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, կարծես չհայտարարված արտակարգ ռեժիմ է եղել։ Այնպես որ, պետք չէ դրանից թոհուբոհ սարքել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728