Հայաստանի ֆինանսական անցուդարձին հետեւող մասնագետների մոտ մեր բանկային համակարգի տարեկան տվյալները տարակուսանք են առաջացրել: Խնդիրն այն է, որ 2016 թ. մեր բանկերի տրամադրած վարկային փաթեթը աճել է մոտ մեկ միլիարդ դոլարով:
Եթե շատ կոպիտ ու պատկերավոր նկարագրենք, միայն անցած տարի տնտեսության մեջ պետք է ներարկված լիներ լրացուցիչ մոտ մեկ միլիարդ դոլար, որն էլ պետք է էականորեն աշխուժացներ մեր տնտեսությունը: Ներարկումը եղել է, բայց աշխուժացում չկա: Թե ինչ են եղել այդ գումարները, այնքան էլ հասկանալի չէ: Դրա մի փոքր մասը, իհարկե, գնացել է սպառմանը, ասենք, սպառողական վարկերի տեսքով` մարդիկ վարկ են վերցրել ու հեռուստացույց կամ սառնարան գնել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում