Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը ոչ միայն անտեսվում, այլ ներքին պառակտումների են ենթարկվում. «Ազգ»

Փետրվար 18,2017 10:46

Ի վերայ այսր ամենայնի, ինչպես ասում են, սփյուռքյան մյուս երկու` ավանդական կուսակցություններին (վերջին 95 տարվա ընթացքում սփյուռքը չի կարողացել 4-րդը ստեղծել, հակառակ բազմաթիվ փորձերին), ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը ոչ միայն անտեսվում, այլ ներքին պառակտումների են ենթարկվում, որը գործնապես քաջալերվում է հայրենի իշխանությունների կամ իշխանական տարբեր օղակների կողմից: Դրա վառ ապացույցը «Վերակազմյալ հնչակյան» անունով միանձնյա մի «կազմակերպության» գրանցումն էր, որի առկայությունը վարպետորեն խաղացվեց վերջին շաբաթներին ի վնաս Մայր կուսակցության:

Մյուս վառ օրինակը Ռամկավար Ազատական կուսակցության սփյուռքյան հակաօրինական եւ հակականոնադրական մի կառույցի ստեղծումն էրՙ քաջալերանքով նույն իշխանական օղակների, անտեսելով կուսակցության ավանդաբար ուժեղ հիմքեր ունեցող ազդեցիկ կառույցներն ու շրջանակները: Այս իրադրությունը նույնպես օգտագործվեց վերջինՙ նախընտրական շաբաթների ընթացքում, ամենացավալինՙ դավաճանական արարքների մղելով կուսակցության կենտրոնախույս այդ խմբակին եւ 5-րդ զորասյան վերածված հայաստանաբնակ հալեպահայերին:

Նպատակըՙ որեւէ կերպ թույլ չտալ վերոհիշյալ ավանդական կուսակցությունների որեւէ կերպ եւ որեւէ ձեւաչափով մուտք գործել ապագա խորհրդարան եւ հետզհետե ազդեցիկ ուժ դառնալՙ կառուցողական ներգործություն տարածելով նաեւ սփյուռքում:

Ցավալի է, բայց փաստ. Հայաստանն այսօր ղեկավարվում է բյուրո-կառավարության սկզբունքով, ինչպես 98 տարի առաջ:

Վերջումՙ վիճակագրական պաշտոնական մի տվյալ. 2016 թ.ին Հայաստանից դուրս եկողների եւ չվերադարձողների թվի տարբերությունը կազմել է 48 հազար 600 մարդ, հօգուտ 2-րդ խմբի: Նախորդ տարի այդ թիվը նվազ էր 6 հազարով:

Գնում են` կորսվելու, նույնիսկ սփյուռք չդարձած:

Հակոբ Ավետիքյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728