Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ ցուցակն ավելացրել է կուսակցությունից նեղացածների թիվը. «Փաստ»

Փետրվար 18,2017 10:28

Ներկայացնում ենք հատված ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցից.

– Պարոն Շարմազանով, որոշ ՀՀԿ–ականներ, որոնց հետ ՀՀԿ–ն խոսել էր, նրանց առաջարկ էր արվել առաջադրվելու, վերջին պահին դուրս մնացին ցուցակից, էսպիսով ավելացավ ՀՀԿ–ից նեղացածների թիվը: Չե՞ք կարծում, որ թիմի հանդեպ նման մոտեցումը թուլացնում է այն ու ՀՀԿ–ից նոր նեղացածներ ավելացնում:

– Նեղանալը քաղաքական կատեգորիա չի: Բոլոր նրանք, ովքեր հեռացել են իրենց նախաձեռնությամբ, դա իրենց խնդիրն է, բոլորին բարի ճանապարհ եմ մաղթում և հաջողություն: Որևէ արտառոց բան չեմ տեսնում: Միայն ՀՀԿ–ից չեն հեռանում, քաղաքական պրոցեսը կենդանի գործընթաց է, և առաջին անգամ չի, որ այս կամ այն քաղաքական գործիչը ընտրությունից ընտրություն փոխում է իր կուսակցական պատկանելությունը կամ ցուցակում իր տեղակայման վայրը: Նայած՝ ում համար ինչն է առաջնային: Մարդ կա, ում համար առաջնային է սկզբունքը, մյուսի համար առաջնային է մանդատ ունենալը, մեկ ուրիշի համար առաջնային է կուսակցությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ազատ է իր որոշման մեջ, որևէ նեղացվածություն չկա, ՀՀԿ–ում արշալույսները խաղաղ են, ավելի միասնական ենք:

Թիմի որոշ անդամների փոխարեն ՀՀԿ ռեյտինգային ցուցակում են «գազավիկները»: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ–ն թեև Կարեն Կարապետյանի նախարարներին չներգրավեց ցուցակում, «գազավիկներին» ներգրավելով ռևերանսներ է անում վարչապետի առաջ:

– ՀՀԿ–ն որևէ մեկի առաջ ռևերանսներ չի անում: Արհեստական ջրբաժաններ մի մտցրեք ՀՀԿ–ի և մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալի միջև: Մենք բոլորս մի թիմ ենք, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, իսկ ինչ վերաբերում է գազավիկներին, սպորտսմեններին, դասախոսներին, քաղաքագետներին ու լրագրողներին, ապա հասարակական բոլոր շերտերից ՀՀԿ–ն ունի թեկնածուներ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728