Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակահարվածների ժամանակը

Փետրվար 18,2017 10:00

Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ես տարբեր քաղաքական ուղղություններ ներկայացնող կին պատգամավորներից լսում եմ՝ եթե մեկը համարձակվի իմ կուսակցության եւ հատկապես իմ կուսակցության առաջնորդի հասցեին սխալ բան ասել, հակահարվածը սարսափելի կլինի: «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները երեկ բողոքեցին, որ իրենց դեմ արշավ է սկսված, ուստի նրանք նախապատրաստում են հակահարվածներ: Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան գրառումներում իր հետ չհամաձայնող մարդկանց հակահարվածներ է տալիս, որոնք սովորաբար սկսվում են՝ «ա՜յ ողորմելիներ» բացականչութունից:

Ընդհանրապես բացեք Ֆեյսբուքը, եւ դուք կտեսնեք, որ այն բաղկացած է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների «նայեզդներից» եւ «հակահարվածներից»՝ «ոչինչ չի մնա անպատասխան» սկզբունքով:  Ընդ որում, զարմանալիորեն հարվածների ու հակահարվածների այս հոսքի մեջ ամենաքիչը երեւում է ՀՀԿ-ն՝ փոխադարձ «խոյահարումներ» կատարում են մնացած կուսացությունների քարոզիչները: Դե, պարզ է՝ ամեն մեկն ունի առնվազն մեկ կայք, եւ հիմա կուսակցական շտաբերը զբաղվում են իրենց քաղաքական ուժի մասին բացասական հրապարակումների փնտրտուքով եւ իրենց կայքերում «առժանի հակահարվածներ» կազմակերպելով:

Ես հիշեցի, որ ավելի քան 20 տարի առաջ  մեր ամենափայլուն լրագրողներից մեկը՝ Գենոֆիա Մարտիրոսյանը, «Առավոտում» հոդված էր գրել Հայաստանում սեփականաշնորհման թերությունների մասին՝ օրինակներ բերելով գերմանական փորձից, թե ինչպես էին ապապետականցվել ԳԴՀ «ժողովրդական ձեռնարկությունները»: Իշխող կուսակցությանը հոդվածը դուր չեկավ, եւ նա իր պաշտոնաթերթում «հակահարված էր տվել» հետեւյալ վերնագրով` «Պատվերը կատարված է փողոցային մակարդակով»: Շատ ծիծաղեցինք Ժենյայի հետ, որովհետեւ ոչ այն ժամանակ, ոչ էլ հետագա տարիներին ես որեւէ մեկի մասին լավ կամ վատ բան գրելու պատվեր չեմ տվել:

Ինձ թվում է, լայնախոհության պակասը դառնում է ոչ միայն հայաստանյան, ոչ միայն հետխորհրդային, այլեւ համաշխարհային «թրենդ»: Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր ասուլիս էր հրավիրել, իսկ իրականում հավաքել էր լրագրողներին՝ նրանց վրա «մուննաթ» գալու եւ նրանց հրապարակումներին «հակահարվածներ» տալու նպատակով: Լրագրողների հետ նա շփվում էր ճիշտ նույն եղանակով,  ինչպես որ դա անում է, ասենք, Լուկաշենկոն՝ այս հարցն այսպես պիտի լուսաբանեք, պիտի դրական լուրեր մատուցեք, Սպիտակ տան աշխատանքի մասին սաղ սուտ եք գրում եւ այլն: Թրամփի հաջորդ քայլը, ենթադրում եմ, կլինի սեփական լրատվամիջոցներ բացելը եւ այնտեղ «հակահարվածներ» տալը:

Իսկ դուք փորձե՞լ եք ոչ մեկին ոչ մի հակահարված չտալ: Մի՞թե իսկապես կարծում եք, որ դա թուլության նշան կհամարվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “…ոչ այն ժամանակ, ոչ էլ հետագա տարիներին ես որեւէ մեկի մասին լավ կամ վատ բան գրելու պատվեր չեմ տվել…”: Ոչ մի լավ բան չկա սրանում, որ ընտրություններից առաջ ոչ ոք ձեզ ոչինչ չի պատվիրում և դուք էլ չեք տեղավորում պատվերը: Սա մի ավելորդ անգամ ապացուցում է, որ ընտրություն չկա և ընտրողները պետք չեն: Փոխադարձ համաձայնությամբ ամեն ինչ վերածվել է “ֆայլա-բազար”-ի և միակ “ընտրողի” անունն էլ հայտնի է:

  2. Մարատ says:

    ՛՛Եթե ավանակն աքացի է տալիս՝ մի փոխադարձիր՛՛: Արիստոտել

    • joradzadza says:

      Ասա է, ասա, Մարատ ջան: Այ ըտենց հակահարված տուր, ոնց որ ասում է պ. Աբրահամյանը: Թե չէ ամեն մի անգրագետի ասածին պատասխանելով ու՞ր կհասնենք:

  3. araqel says:

    The FAKE NEWS media (failing @nytimes, @NBCNews, @ABC, @CBS, @CNN) is not my enemy, it is the enemy of the American People!

    https://twitter.com/realDonaldTrump/status/832708293516632065

    Սա նաև վերաբերվում է հայկական “մեդիային”, սկզբից մինչև վերջ:

  4. araqel says:

    “երկու վախը մեկ մահ է” 😀

  5. Լավատես says:

    Շարունակեմ իմ սիրողական գաղափարախոսությունը: 🙂
    Բ Ռազմավարական արժեքների ազգայնացումը հավասար է մարտավարական արժեքների մասնավորեցմանը:
    Սա նշանակում է, որ այն ինչ գյուղի համար ռազմավարական արժեք է, ավելի բարձր աստիճանի պետական կառույցների համար այդ նույն արժեքը ունի մարտավարական նշանակություն, այսինքն՝ գյուղին տրվում է իր հողի, ընդերքի ու գյուղի համար այլ ռազմավարական արժեքների նկատմամբ սեփականատիրոջ մասնավորի իրավունք, բայց նախքան այդ իրավունքը ստանալը, գյուղական պաշտոնատարները պետք է սովորեն բարձրագույն կառավարման ուսումնական հաստատություններում, այդ գյուղի ռազմավարական պաշտոններում իրավունք ունեն ծառայելու միայն այդ գյուղի ներկայացուցիչները, որոնք ասենք վերջին հինգ տարում ապրել աշխատել են այդ գյուղում: Գյուղի ռազմավարական արժեքն այն պետք է լինի, որը կապահովի գյուղի լիակատար ինքնագոյությունն ու զարգացումը առանց դրսի հետ հարաբերվելու: Բոլորի համար պետք է լինեն նույն չափանիշներն ու Սահմանադրությունը, լինի դա գյուղի մակարդակով թե հանրապետության մակարդակով: Քաղաքացին էլ ամենացածր աստիճանի պետական կառույցն է՝ շարքայինը, այսինքն՝ քաղաքացին էլ ունի իր ռազմավարական անձնական մասնավոր սեփականատիրության իրավունքները գյուղի ու ավելի բարձր աստիճանների նկատմամբ ու դպրոցում պետք է անցնի իսկական քաղաքացու մասին դասընթացներ ու հաջող քննություն ու երդում տալուց հետո ստանա քաղաքացու անձնագիր: Քաղաքացին առաջին հերթին նա է, ով առանց դրսի օգնության, միայն սեփական ուժերով իր գոյությունն ու զարգացումը ապահովում է:
    Հետգիր՝ գործող Սահմանադրություն պետք է վերադարձվեն ժողովրդի սեփականության իրավունքը հողի, ընդերքի նկատմամբ, այն ինչ նախկինում կար, հակառակ դեպքում խայտառակ ստրկական վիճակում ենք ու պետականության քայքայման վտանգ կա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728