Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքան են ապրել մարգարեները

Փետրվար 18,2017 13:00

Մարդկանց միշտ հուզել ու հետաքրքրել է, թե քանի տարի են իրենք ապրելու: Մի մասը նայում է ձեռքի ափի մեջ, կամ նայել է տալիս գուշակին, գնչուին… Ուրիշները փնտրում եւ դիմում են աստղագետների, աստղագուշակների, ճանաչված, հայտնի մասնագետների, մարդկանց, ովքեր ճիշտ գուշակություններ են անում եւ իրենց տարածաշրջանում հեղինակություն ունեն: Օրինակ՝ Վոլֆ Մեսինգը Ադոլֆ Հիտլերի համար ճիշտ գուշակել էր, որ նա պարտվելու է պատերազմում: Նա նույնիսկ գիտեր, թե երբ է մահանալու իր կինը, երբ է ինքը մահանալու… Նա կարծես սեփական եւ ուրիշ մարդկանց ճակատագիրն էր վերծանում, կանխատեսում:

Շատերը հավատում են այսպիսի գուշակություններին, աստղագուշակների մոտ են գնում, հսկայական գումարներ ծախսում, միայն թե տեղեկանան իրենց ապագայի մասին: Դրանցից զերծ չէին նաեւ պետությունների ղեկավարները, ովքեր նույնպես հետաքրքրված էին իրենց ճակատագրով: Հայտնի է, որ Լեոնիդ Բրեժնեւը այցելել է բուլղարացի հայտնի գուշակ Վանգային, իսկ Կրեմլում որպես գուշակ-բժիշկ աշխատում էր հայտնի էքստրասենս Ջունա Դավիթաշվիլին:

Պատմաբաններն ու հնագետներն այն կարծիքին են, որ Նեոլիթի դարաշրջանում (քարի դարի վերջին ժամանակաշրջան՝ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսերից մինչեւ մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերը) մարդիկ ապրել են 30-50 տարի: Դա բացատրվում է նրանով, որ այն ժամանակ մարդկային ցեղերն իրար հետ հաճախակի են կռիվներ մղել կենսատարածքի, որսորդության, ապրելու համար առավել նպաստավոր տարածքների համար, զոհվել են այդ կռիվներում: Նաեւ զոհվել են վայրի կենդանիների որսի ժամանակ՝ իրենց սնվելու պահանջները բավարարելու նպատակով: Նաեւ նրանց իմունային համակարգը չէր կարող դիմակայել զանազան վարակներին, որոնք այն ժամանակ, ամենայն հավանականությամբ, տարածված էին:

Այս ամենը բացատրելի է, հասկանալի, սակայն Հին Կտակարանում կարդում ենք, որ Մովսեսն ապրել է 120 տարի, Իսահակը՝ 180, Աբրահամը՝ 175… Ինչպե՞ս են նրանք այդքան տարի ապրել: Ի՞նչ պայմաններում են ապրել, որ այդ տարիքում են մահացել, երբ կյանքի միջին տեւողությունն այդ ժամանակաշրջանում համարվում էր 30-50 տարի: Իսկ մեր ժամանակներում գրանցված ամենաերկարակյացն ապրել է 122 տարի 164 օր: Հայտնի է, որ նախնադարյան համակարգից սկսած, մարդկանց կյանքի տեւողությունը տարեցտարի ավելանում է, իսկ եթե հավատանք մարգարեների տարիքներին, ստացվում է, որ մարդկանց կյանքի տեւողությունը կարճացել է եւ հետո է սկսել կամաց-կամաց աճել:

Եթե Մովսեսն ապրել է 120 տարի, ինչ-որ տեղ կարող ենք համակերպվել, բայց Իսահակի 180 եւ Աբրահամի 175 տարվա տեւողության հետ դժվար է համակերպվել: Այնուամենայնիվ, դրանք էլ իրենց բացատրությունն ունեն: Փորձեմ բացատրել:
Այսպես՝ Մովսեսն իր ապրած 120 տարիներից 40 տարին անց է կացրել անապատում եւ դրանք կյանքի վերջին տարիներն էին: «Մովսեսը պատմական անձնավորություն չէ, այն լեգենդար գործիչ է»: Այսպես են մտածում եւ պնդում ժամանակակից պատմաբաններն ու աստվածաշնչյան գիտնականները: Եվ եթե նա խոսել է Աստծո հետ եւ 40 տարի մանանա է ստացել նրանից ժողովրդին կերակրելու համար, ուրեմն Մովսեսն արտերկրային ծագում ունի: Աստրոֆիզիկ Ա.Գ. Իվանովը (Иванов, Анатолий Григорьевич) բերում է ապացույցներ, որ Սիրիուսի զույգ աստղային համակարգից երկիր են ժամանել մարդիկ եւ հիմնել եգիպտական քաղաքակրթությունը: Այս տեղեկությունից կարելի է անել հետեւություն, որ Մովսեսն էլ է եկել այնտեղից:

Աստրոֆիզիկոսներն ասում են, որ Սատուրն մոլորակի վրա անցկացրած մեկ տարին հավասարազոր է երկրային 29,4 տարվան, իսկ Ուրան մոլորակի վրա այն հավասար է 84-ի: Եթե Մովսեսը եկել է Սիրիուսի համակարգից, կարելի է ենթադրել, որ այնտեղ անցկացրած մեկ տարին ոչ թե ասենք 84 է, այլ մեկ այլ թիվ: Եվ այնտեղ ապրած տարիները հաշվում են որպես երկրային տարի, դրա համար էլ այդքան մեծ թիվ են ստանում: Իսկ այդ մանանան, որ երկնքից թափվում էր, կամ սնունդը, Մովսեսին մատակարարել են արտերկրային իր ընկերները, բարեկամները, որովհետեւ անապատում ջուր չկա, սնունդ հայթայթելու համար հնարավորություններ չկան, իսկ նրանց 40 տարի (եթե դա ճիշտ է) կերակրել էր հարկավոր: Իսկ թե ինչու նրանք մեկ շաբաթվա, կամ 10 օրվա ճանապարհն անցել են 40 տարում՝ ուրիշ պատմություն է…

Մեր բառապաշարում հաճախ ենք օգտագործում «Մարսից ես իջե՞լ, ինչ է…» արտահայտությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարօրինակ կամ անհասկանալի բաներ են ասում: Այսինքն՝ մենք վաղուց իմացել ենք, որ Մարսից, կամ մեկ ուրիշ մոլորակից մեզ այցելել են եւ Վահագն Աստվածը դրանցից մեկն է եղել (տես «Աստվածներն իրական մարդիկ են եղել» հոդվածը Վ. Մեսրոպյանի «60 հոդված 60 ամյակին» գրքում, կամ «Հայ կյանք» N 1360 19-25.04.2013, «Նոր Հայաստան» N 75): Հոդվածում վերծանված է «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը եւ ապացուցված, որ Վահագնը իրոք իջել է տիեզերքից:

Վերեւում նշված եղանակով կարող ենք հաշվել նաեւ Աբրահամի եւ Իսահակի տարիքները: Բայց «Հին կտակարան»-ում էլ ավելի մեծ տարիքների ենք հանդիպում: Կարդում ենք, որ Ադամն ապրել է 930 տարի, Նոյը՝ 950, Կայենը՝ 910 եւ այլն: Քանի որ այս տարիքներն էլ անհասկանալի եւ տրամաբանական չեն, մնում է ենթադրել, որ նրանք էլ այլմոլորակային են: Այսինքն՝ իրենց մոլորակում ապրած տարիները վեր են ածվել երկրային տարվա ու ստացվել է, որ նրանք այդքան երկար են ապրել:

Այժմ տարածված տեսություն կա, որ մենք կլոնավորված ենք, կամ ինչ-որ ժամանակ այլ մոլորակից եկած մարդկանց հետեւորդներն ենք: Հնարավոր է, որ Ադամը երկիր մոլորակ իջած առաջին մարդն է, դրա համար էլ նրան համարում են Աստծո կողմից ստեղծված մարդ: Ավելի ճիշտ կլինի ձեւակերպել՝ որպես Աստծո կողմից ուղարկված առաջին մարդ հենց այն տեսքով, ինչպես որ պատկերացնում ենք: Բայց այդ ժամանակ եւ դրանից առաջ երկիր մոլորակի վրա ապրել են նաեւ տեղաբնիկները: Իսկ դրա ապացույցն էլ այն հնավայրերն են, որտեղ որ հայտնաբերում են նախամարդու մնացորդներ: Այդ մնացորդներն էլ ապացուցում են «դարվինիզմ» տեսության ճշմարտացիությունը: Ի նկատի ունեմ հայտնաբերված կմախքների կապկանման տեսքը:

Երկիր մոլորակի վրա դեռ շատ առեղծվածներ կան եւ դրանք բացատրության կարիք ունեն: Այս հոդվածով փորձեցի իմ պատկերացումները եւ իմ մեկնաբանությունները ներկայացնել հարգելի ընթերցողներին այն հարցերի նկատմամբ, որոնք ինձ համար էլ մեկնաբանության կարիք ունեն:

 

ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

«Առավոտ»

17,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728