Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Հովհաննիսյանը լրագրողներին «դաս» տվեց. «Մի քիչ creativity ունեցեք»

Փետրվար 17,2017 23:07

Օրերս բողոքի երթ էի լուսաբանում, որի մասնակիցների մեջ էր նաեւ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Նրան որեւէ լրագրող չմոտեցավ, որովհետեւ այնքան շատ է խոսել ու տարբեր հարթակներից հայհոյել բոլորին, որ արդեն կրկնվում է: Չնայած լրագրողներից որեւէ մեկը դերասանուհուն չմոտեցավ ու հարցազրույց չխնդրեց, բայց նա իրեն իրավունք վերապահեց ուղղորդել գործընկերներիս:

«Մի քիչ creativity ունեցեք, նոր մարդկանց խոսեցրեք, միայն ինձանից եք հարցազրույց վերցնում»,-ասաց տիկինը: Նա անընդհատ միջամտում էր, երբ լրագրողները երթից առաջ մասնակիցներից հարցազրույց էին վերցնում, ռեպլիկներ էր անում, բերանն էր ճպպացնում, իբր դժգոհ է հնչեցրած հարցերից: Մասնավորապես ինձ համար, այդ ամենը տհաճ էր: Թամար Հովհաննիսյանը անգամ բռնեց գործընկերներիցս մեկի թեւից ու քաշելով ասաց. «Այ այսինչին (անունը հատուկ չեմ գրում-Գ.Հ.) գնա նկարի, հարցազրույց արա»:

Հեգնեցի` թե տիկին բավական է պրոդյուսերություն անենք: Իրեն բնորոշ ոճով պատասխանեց. «Ձեր երկու տարիքին եմ, այնպիսի կյանք եմ ապրել, որ պրոդյուսերություն էլ կարող եմ անել»:

Թամար Հովհաննիսյանը երթի միակ ակտիվ կինը չէր, այնտեղ մեկ այլ հայհոյաբերան կին էլ կար, որ երթի ժամանակ իրենց չմիացողներին ասում էր, թե «հեսա Սերժը ձեր կանանց ու աղջիկներին …»:

Անկեղծ ասած, նման պահվածքը նսեմացնում էր այն նպատակը, որի համար մարդիկ բողոքի երթ էին կազմակերպել` ընդ որում, շատերն էլ ազնիվ մղումներով ու մարդասիրական նպատակներով:

Չգիտեմ, ուրիշներն ինչպես, ինքս բետեէռ կանանց չեմ կարողանում ընկալել, անկախ նրանից, թե ինչ կուսակցություն, նախաձեռնություն, քաղաքական ուժ են ներկայացնում, ՀՀԿ-ո՞ւմ են, ԲՀԿ-ո՞ւմ, ՕԵԿ-ո՞ւմ, թե մի այլ տեղ:

Մյուս կողմից էլ, ինչ խոսք` նրանք բոլոր ուժերի համար ուղղակի գտածո են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այդ Տիկինը եթէ աննման «Ֆրունզիկ»ին կինը եղած չըլլար,
    զինք ոչ ոք պիտի չճանչնար:

    Հարազատ ստեղծագործութիւն ինչ է, նա երբէք չէ գիտցած
    – հայերէն լեզւով այդ բառը իսկ չի գիտեր, փաստօրէն – :

  2. Հայկ says:

    Հարգելի Գոհար,

    Այն, որ մեր լրագրողները շատ վատ մասնագետներ են դա փաստ է։
    Կներեք բայց իսկապես մենք Հայաստանում ունենք լրագրողների աղբակույտ, մասնագիտական առումով։

    Հիմա ձեր գրած “””հոդվածի”””” մասին։

    >>Անկեղծ ասած, նման պահվածքը նսեմացնում էր այն նպատակը, որի համար մարդիկ բողոքի երթ էին >>կազմակերպել` ընդ որում, շատերն էլ ազնիվ մղումներով ու մարդասիրական նպատակներով:

    Սա ձեր կարծիքն է, ինչի եք այն արտահայտում հոդվածում

    >> մեկ այլ հայհոյաբերան կին էլ կար
    սա նախ վիրավորական արտահայտություն է այդ կնոջ մասին, որի իրավունքը դուք չունեք, որպես “”” լրագրող”””

    >>ինքս բետեէռ կանանց
    Հերթական վիրավորանքը “””””լրագորղի””” կողմից․ Չէ որ դուք ընդապենը պետք է լուսաբանք, այլ ոչ վիրավորեք

    >>Մասնավորապես ինձ համար, այդ ամենը տհաճ էր:
    Տհաճ էր, մի լուսաբանք

    Ես մասնագիտությամբ ինժեներ եմ, աշխատում եմ ծրագրավորող և դասավանդում եմ։ Հայերենից այո թույլմ եմ, կներեք եթե հայերենում սխալներ եմ արել։
    Սակայն հաստատ գիտեմ, որ ձեր այս հոդվածը ոչ պրոֆեսիոնալ է, և կարծում եմ, որ հետագայում ավելի գրագետ նյութ կտպագրեք․

    • Հարգելի Հայկ, խնդրեմ ուշադրություն դարձրեք, որ այս կարծիքը հրապարակվել է «Առավոտի» նոթատետր բաժնում, որը մեր բլոգն է, եւ հեղինակներն այստեղ ազատ են մեկնաբանություններով հանդես գալու: Իսկ երբ այդ ցույցը լուսաբանել ենք՝ հրապարակումներում եղել է բացառապես տեղեկատվություն՝ առանց որեւէ մեկնաբանության:

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Հայկ, Առավոտի լրագրողները գործում են հստակ վարքականոնով, ես նույնպես չեմ խախտել, կհամոզվեք, եթե կարդաք եթի վերաբերյալ իմ նյութերը: Իսկ սա իմ կարծիքն է, որը զետեղված է մեր բլոգում: Ես պնդում եմ, որ ագրեսիվ եւ հայհոյող մարդկանց չեմ սիրում:
      Հարգանքներս

  3. Ara says:

    Սիրելի Գոհար և Աննա, իսկ ո՞վ է տիկին Թամարին կամ Լֆիկին ու Մանվելին էկրանի հերոս դարձրել… Ամեն անգամ, երբ տեսնում եմ միկրոֆոններով ,,աչոնիկներին,, մանվելների ետևից վազվզելիս, անկախ ինձնից, կարմրում եմ…

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Արա, նախ լրագրողը ամեն տեղ եւ ամեն հարց իրավունք ունի տալու: Իսկ ձեր նշած մարդիկ, ցավոք, այսպես ասած՝ մեր ժամանակի հերոսներն են, դա է իրականությունը, եւ լրագրողի մեղքը չէ, որ մեղմ ասած համեստ ինտելեկտուալ կարողությունների տեր մարդը կարող է հայտնվել դիցուք օրենսդիր կամ գործադիր մարմնում, լուրջ բիզնես վարել: Եթե ինքներդ լուծումներ ունեք, կախարդական փայտիկ, այնպես արեք, որ վաղվանից նմանների փոխարեն միայն Օքսֆորդ ավարտած անձինք լինեն բարձր պոստերում կամ մեր տեսադաշտում: Իսկ «Առավոտը» միշտ էլ արժեքներ է քարոզել, եթե մեզ մշտական կարդում եք, համոզված պետք է լինեիք:
      Հարգանքով՝ Գոհար

  4. Հայկ says:

    Շնորհակալություն պատասխանի համար։

    Ես ուղղակի մտա aravot.am և հիմնական մասում, որտեղ սովորաբար հոդվածներն են կարդացի այս հոդվածը։
    Առանց նույնիսկ նայելու, թե որ բաժնում է հրատարակվել։ Միայն Աննա Իսրաելյանի քոմենտից հետո, ազնիվ ասած մի քանի րոպե նայելուց հետի մի փոքրիկ տեղ գտա հետևյալը
    >>Բաժիններ՝ ՆՈԹԱՏԵՏՐ
    Միգուցէ սա շատ ինֆորմատիվ է ձեր համար, բայց իմ համար դա բացարձակ չի նշանակում, որ էստեղ լրագորղների սեփական մտքերն են գրված։
    Կներեք եթե հանկարծ կոպիտ հնչի, բայց եթե իմանայի որ այս հոդվածը լրագրողի անձնական մտքերին են երբեք չէի էլ կարդա։

    Ամենք դեպքում ես համամիտ եմ Գոհար Հակոբյանի հետ, որ ագրեսիվ և հայոյող մարդկանց դժվար է սիրել անկած այդ մարդը լրագրող է, թե դերասան

  5. Մանե says:

    Հարգելի Գոհար, դուք ճիշտ եք, այո, Թամարան շնորհաալի դերասանուհի է, բայց թիվ մեկ չէ, այո հայհոյաբերան է, բայց լվ կլինի մի քիչ ավելի բարեկիրթ անդրադառնաք այդ թեմաներին, անգամ եթե Նոթատետր բաժնում է գրվում: Շնորհակալություն: ))

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Մանե, ես գրել եմ այն մասին, ինչին ականատես եւ ունկնդիր են եղել այդ օրը նույն երթը լուսաբանող իմ գործընկերները: Իմ կարծիքով, եթե մարդը հանրային դեմք է, քիչ թե շատ ճանաչված, պարտավոր է հետեւել իր կերպարին, բառապաշարին, գործողություններին: Ագրեսիան, ոչ կոռեկտ պահվածքը տվյալ մարդու շահերից չեն բխում:
      Հարգանքով՝ Գոհար

  6. Հակկ says:

    Այս քնարկումը ևս մեկ ապացույց հասկանալու համար մեր երկրում լրագրողության մասնագիտական մակարդակը
    կա առավոտ թերե որտեղ լրագրողները գրոըմ են նյութեր և ամեն լրագրող հոնց նույն այդ թերթում ունի հնարավորոություն ինչ ուզի գրի
    իհարկե այլ բաժմում))
    իսկ լրագրողի գրածն էլ ուղղակի ֆեյսբուկյան սպամ

    կներեք բայց իսկապես մեր խեղճ լրագրողները այնքան են լֆիկներ, նեմեցների հետ շփվել, որ կարծես թե մակարդակները հավասարվել են և նույնիսկ ավելի

  7. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Հակկ, Առավոտը այնքան լիբերալ է եւ պրոֆեսիոնալ, որ ձեզ հնարավորություն է ընձեռել, նյութի տակ ազատորեն արտահայտել ձեր կարծիքը:
    Ի դեպ, ֆեյսբուքն էլ մի թերագնահատեք, սոցիալական մեդիան հզոր ուժ է, անգամ եթե այս հոդվածը ֆեյսբուքյան սփամ եք համարում:
    Հարգանքով` Գոհար

  8. Հ.Շ. says:

    Համացանցային գոյակների կարգին զօրաշարժ…

    Շատ հեշտօրէն կարելի է տեսնել թէ այս թերթում, այս նոյն լրագրողը, ինչպէս իր բոլոր գործակիցները, անհամար հոդվածներ հրատարակած են, ի նպաստ Տիկին Հովհաննիսյանի քաղաքա-հոգեբանական դիրքորոշումներին: Այդ հոդվածների հրատարակումը ինքնին արդէն այդ բարենպաստ ազդեցությունը ունի, բայց դեռ աւելին՝ այդ լրատվական չափազանցյալ արձագանգներով հաճախ անհամաչափ կարեւորություն շնորհված է փոքրիկ դէպքերի, աննշան իրադարձությունների, ափ մը անձերով իբրեւ թէ «ցոյցեր»ի, եւայլն.

    Սակայն այստեղ մի անգամ, հարյուրի վրայ, մի անգամ՝ պարզապէս վկայություն մը հրատարակվել է, որ անախորժ է խնդրո առարկա Տիկինին եւ նրա մի քանի երկրպագուներին համար, եւ արդէն՝ մե՜ծ գայթակղություն:

    Անդադար եւ ծայրահեղ կերպով, ծայրագոյն կատղանքով եւ անհուն ատելությամբ՝ չափազանծ բիրտ խօսքերով տեւաբար հարձակվում էք այն անձերի վրայ որ ընտրում էք որպէս ձեր թիրախները, սակայն պատահի որ, դիպվածով, առարկայական տվյալների հիման վրա, հանկարծ մէկը ժպրհի նվազագոյն քննադատություն մը ուղղել ձեր հանդէպ, եւ դա համարում էք բացարձակապէս անընդունելի, ուզում էք որ տարրական տեղեկությունը թաքնվի, հանրությունը տեղեակ չլինի…

    Անվերջ խօսում էք բռնատիրության մասին, սակայն ձեր կեցվածքն ու վարքագիծը բնաւ տարբեր չեն այս հղացքից. միայն թէ, նվազ ուժ ունիք զայն գործադրելու համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728