Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները:
Ստեֆան դե Միստուրան գոհունակություն հայտնեց առ այն, որ Հայաստանը, իր հնարավորության սահմաններում, շարունակական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին և ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում:
ՀՀ ԱԳՆ