Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանի հետ, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների տարբեր ասպեկտներ: Կողմերը գոհունակություն են հայտնել ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցությունից, քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ