Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միայն կենցաղային աղբը հեռացնելով մեր երկիրը չի մաքրվի, զբոսաշրջիկի սիրտն էլ չենք գրավի

Փետրվար 17,2017 18:21

Արծվանիկի պոչամբարը, որը, կարելի է ասել, աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկն է, գտնվում է Արծվանիկ գետի կիրճում եւ լցված է մոտ 300 միլիոն տոննա թունավոր զանգվածով: Այստեղ են լցվում Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչանքները: Այս եւ մեր երկրի մի շարք այլ պոչամբարներ, որոնք պարունակում են հանքարդյունաբերական թափոններ, Հայաստանն ամենաշատն են կեղտոտում: Այս համոզմանն է ջրային էկոհամակարգերի մասնագետ, բնապահպան Սեյրան Մինասյանը` Aravot.am-ի խնդրանքով արձագանքելով վարչապետ Կարեն Կարապետյանի` երեկվա հանձնարարականին: Վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ մեկնարկում է «Մաքուր Հայաստան« ծրագիրը, որի նպատակն է մեր համաքաղաքացիների, զբոսաշրջիկների, ներդրողների համար Հայաստանը դարձնել գրավիչ եւ հարմարավետ:

«Անհրաժեշտ է ապահովել մեր քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների եւ այլ վայրերի մաքրությունը»,-ասաց Կարեն Կարապետյանը` գերատեսչություններին հանձնարարելով հայեցակարգ մշակել եւ հստակ ժամանակացույցով յուրաքանչյուր սուբյեկտի պարտականությունները հստակեցնել:

Պարոն Մինասյանը գտնում է, որ միայն կենցաղային աղբը հեռացնելով մեր երկիրը չի մաքրվի, զբոսաշրջիկի սիրտն էլ չենք գրավի: Նրա խոսքերով, եթե Ախթալայի «հրաշք եկեղեցու» անմիջապես հարեւանությամբ Ախթալայի կոմբինատի պոչամբարն է, ապա տուրիզմի զարգացման մասին խոսելն անիմաստ է կամ` «Կապանի նման չքնաղ վայրին շատ մոտ Գեղանուշի պոչամբարն է գտնվում, որը նույնպես մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի երեք պոչամբարները: Այնպես որ ներդրումներ անելու եւ տուրիզմը զարգացնելու համար դրանք լուրջ խոչընդոտներ են»:
Պարոն Մինասյանի խոսքերով, անգամ ռեկուլտիվացիան` վերականգնումը չի կատարվում եւ անկախ այն բանից, որ դրանք այլեւս չեն լցվում եւ համարվում են փակ, այդուհանդերձ բաց են ու վտանգավոր:

Մասնագետը գտնում է, որ եթե ուզում են Հայաստանը մաքրել այս հարցերը եւս պետք է ընդգրկեն հայեցակարգում:

Պարոն Մինասյանի տվյալներով, մեր երկրի գետերի, լճերի  20-25 տոկոսն աղտոտված է արտադրական եւ կենցաղային կոշտ թափոններով, որոնք նույնպես բնապահպանական լուրջ խնդիր են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728