«Մինչեւ վերջերս ստամբուլահայ ոչ մի լրագրող չէր կարող երեւակայել, որ թուրքերն ու քրդերը Թուրքիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառում կանեն՝ թուրք ոստիկանների զենքի հսկողության տակ, ու վերջիններս էլ կպահպանեն նրանց ազգայնամոլ թուրքերից»,-Հայաստանում ֆրանսիական համալսարանում այսօր հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ստամբուլահայ լրագրող, ժողովրդական դիվանագետ Րաֆֆի Հերմոն Արաքսը:
Նշյալ օրինակով նա ցանկացավ ընդգծել, թե որքան է փոխվել թուրք հասարակության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ: Րաֆֆի Հերմոն Արաքսը նշեց, որ Թուրքիայի 5-6 քաղաքներում, որտեղ հայ չկա, վերջին հինգ տարում թուրքերն ու քրդերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ