Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում եւ գեղեցիկ հագուստ կա իմ տիկնոջ հագին, դա շքեղությո՞ւն է». Սեյրան Օհանյան

Փետրվար 17,2017 17:55

Մենք ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցինք իր կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի ֆոտոսեսիաներից, որոնք այդքան քննադատվում են:

Մեր դիտարկմանը, որ հատկապես Զատկի տոնի ֆոտոշարքը հրապարակելուց հետո քննադատում էին, որ Դուք, լինելով զինվորական, դրան մասնակցում եք, այն էլ` սահմանային լարված օրերին` Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Գեղեցիկ լինելը, գեղեցկությունը չի կարելի համեմատել շքեղության հետ: Եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում եւ գեղեցիկ հագուստ կա իմ տիկնոջ հագին, դա շքեղությո՞ւն է»:

Նա ասաց, որ լինելով զինվորական, միեւնույն ժամանակ, քաղաքացիական անձնավորություն է եղել. «8.5 տարիների ընթացքում ես եղել եմ ՊՆ նախարար` որպես քաղաքացիական անձնավորություն եւ մասնակցել եմ բոլոր այն գործընթացներին, որ տեղի են ունենում ՀՀ-ում: Գիտեք, որ մի քանի անգամ ես եղել եմ, օրինակ, Ջրօրհնության ժամանակ` որպես խաչքավոր: Կարծում եմ, դա անհրաժեշտություն է, որովհետեւ իմ ղեկավարման տարիներին է, որ Վեհափառի հետ համագործակցությամբ մենք կարողացել ենք հոգեւոր ծառայությունն ավելի բարձր հիմքերի վրա դնել, որովհետեւ հոգեւոր ծառայողներն այն ծառայողներն են, որոնք գոնե զինծառայողների միջանձնային հարաբերություններում անհանդուրժողականության հատկանիշները կարողանում են հանել, որոնք կոնֆլիկտների հիմնական պատճառ են հանդիսանում»:

Հարցին` Դուք Սերժ Սարգսյանի հետ քննարկե՞լ եք Ձեր ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը` նա պատասխանեց. «Ոչ, ես պաշտոնից դուրս գալուց հետո այդ որոշումն ինքնուրույն եմ ընդունել եւ գտնում եմ, որ դա իմ իրավունքն է»:

Նա ասաց, որ իր թերություններից մեկը, որի համար իրեն քննադատում են, այն է, թե ինչու շուտ դուրս չի եկել համակարգից. «Հասկացեք ինձ, ՊՆ նախարար լինելը տարբերվում է այլ նախարարներից, որովհետեւ դու հիմնականում ծառայում ես հայրենիքիդ եւ շատ դժվար է հրաժարվել ծառայությունից, մանավանդ, որ 2014, 15, 16 թվականները բավականին լարված տարիներ էին եւ մենք պայքար էինք մղում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ: Ես մտավախություն ունեի, որ այդ ամենը վախի անվան տակ կարող է մեր ժողովուրդն ընդունել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Լավ է չի ասում դա իմ կինն ու երեխաները չեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728